Ժնևում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը. մանրամասներ


Ժնևում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը. մանրամասներ
Հոկտեմբեր 2 21:44 2022

Ժնևում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ նախքան այս Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: