2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին


2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին
Հոկտեմբեր 2 11:37 2022

Պատերազմի հետեւանքները շարունակում են ցավալի դեպքերի պատճառ դառնալ:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Վարդենիսում 58 տարեկան Ազատուհի Հ-ն տանը խմել է էսենցիա և տեղափոխվել հիվանդանոց: Նա փորձել է ինքնասպան լինել: Կայքի տեղեկությունների համաձայն՝ նրա այդ քայլի պատճառը եղել է այն , որ տիկնոջ փեսաներից մեկը 44-օրյա պատերազմում զոհվել էր, իսկ ահա մյուս փեսան այս տարվա սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման արդյունքում է զոհվել:

 

Հիշեցնենք, որ սետեմբերի 13-ին Վարդենիս քաղաքի բնակիչը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան էր եղել: Ի դեպ, որդուն դեռեւս չեն հայտնաբերել: