Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել


Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հոկտեմբեր 1 22:55 2022

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ադրբեջանական սադրանքի հետևանքով տվել էր 3 զոհ: