ՀՀ ոստիկանապետի դուստրը հարսանիքին ստացած գումարով Երևանում բնակարան է գնել


ՀՀ ոստիկանապետի դուստրը հարսանիքին ստացած գումարով Երևանում բնակարան է գնել
Հոկտեմբեր 1 15:06 2022

Մեկ տարի առաջ ամուսնացավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դուստրը՝ Մանե Ղազարյանը։ Մամուլը գրեց, որ իշխանական վերնախավը հրավիրված էր ոստիկանապետի դստեր հարսանիքին։

Tert.am–ը հայտնում է, որ Վահե Ղազարյանի դուստրը հարսանեկան արարողությանը ստացած գումարով Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է գնել և հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։ Նա 31մլն 850,000դրամ էթ վճարել բնակարանի դիմաց։

Վահե Ղազարյանի դուստրը չի աշխատում, ձեռք է բերել նաև Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 2016 թվականի արտադրության, որի համար վճարել է 2 մլն դրամ: Ընդհանուր, հարսանեական արարողությունից Վահե Ղազարյանի դստեր եկամուտը կազմել է 34 մլն դրամ։ Եվս 17 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Վասիլի Ղազարյանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: