19-ամյա Հրաչյա Քարամյանը Արմավիրի մարզից էր, ընտանիքի միակ որդին (լուսանկարներ)


19-ամյա Հրաչյա Քարամյանը Արմավիրի մարզից էր, ընտանիքի միակ որդին (լուսանկարներ)
Հոկտեմբեր 1 11:38 2022

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

 

Մեզ հայտնի դարձավ, որ 19 –ամյա Հրաչյա Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան համայնքից էր, բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Զոհված զինծառայողը տան միակ որդին էր, ունի մեկ քույր։