Երբ հակառակորդը շրջափակման մեջ է վերցրել դիրքերից մեկը, անձնակազմից պահանջել հանձնվել՝ երկու զինծառայող հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից


Երբ հակառակորդը շրջափակման մեջ է վերցրել դիրքերից մեկը, անձնակազմից պահանջել հանձնվել՝ երկու զինծառայող հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից
Սեպտեմբեր 30 12:09 2022

2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել  վայր դնել զենքերը ու հանձնվել:

 
 

Այս մասին հայտնում է ՀՀ պաշպանության նախարարությունը։

 
 

Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը՝ գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից: