ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. News.am (տեսանյութ)


ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. News.am (տեսանյութ)
Սեպտեմբեր 29 23:37 2022

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը  լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում , անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասաց․

 

 

«Չեմ  կարող մեկնաբանել, ես ևս անկանկալի եկա այդ նորությունը լսելով»։ Հայտնում է News.am-ը։

 

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանն, ապա դեսպանն ասաց․

«Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերվածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր  դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ  մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը» ։

Դեսպանը շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։