Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. վարչապետ


Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. վարչապետ
Սեպտեմբեր 29 11:27 2022

Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արեւելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն է: Ընդ որում,  ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն  ՀՀ տարածքից»,-ասաց նա: