Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Ռոբերտ Քոչարյան


Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Ռոբերտ Քոչարյան
Սեպտեմբեր 28 08:27 2022

Ինչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք ծանր որոշում կայացենլու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դեկոնսոլիդացիա։ Հասկանո՞ւմ եք, այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը, չեմ հասկանում դա չգիտակցելով է արվում, թե նպատակադրված։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Կապիտուլյացիան առաջացնում է անզորության զգացում, սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, ովքեր կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։

Հնչում է թեզ՝ միավորվենք իշխանության շուրջ․ ավելի խորը պարզաբանեմ․ խնդիրը լուծելու համար, նախ այն պետք է ախտորոշես, և չեզոքացնես։ Հիմա մեզ ասում են՝ միավորվել պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ո՞րն է, փրկել Հայաստանը՞, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է ոչ միայն բժշկության մեջ, կա ուռուցք՝ հեռացնել։ Կոնսոլիդացիա պետք է լինի ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։