Ալիևն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


Ալիևն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Սեպտեմբեր 28 00:10 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հեռախոսով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

 
 

«Նախագահները խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վաղ մեկնարկի մասին»,– ասվում է զեկույցում։

 

Ալիևի մամուլի ծառայությունը նշել է, որ Մակրոնն Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի վաղ ունեցած զրույցի մասին։