Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեևը


Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեևը
Սեպտեմբեր 27 18:54 2022

69 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեևը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գորոխը։

«Այո, այդպես է... Այսօր ժամը 2-ին»,- ասաց նա՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին։

Նա հավելել է, որ դեռ ոչինչ հայտնի չէ հրաժեշտի արարողության և հուղարկավորության ժամկետների մասին։