Դոնբասի բնակիչների փրկությունը «առաջնագծում» է. Պուտին


Դոնբասի բնակիչների փրկությունը «առաջնագծում» է. Պուտին
Սեպտեմբեր 27 18:00 2022

Դոնբասի և ազատագրված տարածքների բնակիչների փրկությունը «առաջնագծում» է ողջ ռուս հասարակության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր, Դոնբասում հատուկ ռազմական գործողության և հանրաքվեների համատեքստում, մարդկանց փրկությունը բոլոր տարածքներում, որտեղ անցկացվում է այս հանրաքվեն, առաջնագծում և մեր ուշադրության կենտրոնում է,- ասել է Պուտինը սեզոնային դաշտային աշխատանքների առաջընթացի վերաբերյալ հանդիպմանը։

 

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը վստահություն է հայտնել, որ Դոնբասը շուտով կմիավորվի Ռուսաստանի Դաշնության հետ։ Նրա խոսքով, հանրապետության համար սա «վերադարձ է դեպի տուն»։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ պարզաբանել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեներից հետո իրավիճակը կփոխվի իրավական առումով և միջազգային օրենքի տեսանկյունից։