Ե՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը


Ե՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը
Սեպտեմբեր 27 14:22 2022

Այս ամիս  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը կազմակերպելու որոշումը կկայացվեն երկու երկրների կողմից:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Կարծում ենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ կապերի շարունակականությունը բխում է ոչ միայն նրանց, այլև ամբողջ տարածաշրջանից և դրա սահմաններից դուրս գտնվող երկրների շահերից: Մենք առաջարկել ենք երկկողմ, եռակողմ, բազմակողմանի օգնություն, և, իհարկե, Եվրոպական միությունը կարևոր դեր է խաղում»,- նշել է Նեդ Փրայսը: