Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով հեռացնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել


Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով հեռացնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել
Սեպտեմբեր 27 13:46 2022

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Դատախազությունից օրեր առաջ հայտնել էին, որ  Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Tert.am-ը Քննչական կոմիտեից փորձել պարզել, թե արդյոք նախաձեռնվել է քրեական վարույթ դեպքի առնչությամբ։

 

«Ոչ մի նորություն, չկա, այս մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Եթե մինչև այժմ չի հարուցվել, չի էլ հարուցվի»,- ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21֊ին զոհված զինծառայողների հարազատները բռնի ուժով հեռացվել էին Եռաբլուրից` իշխանական վերնախավի` Եռաբլուր այցից առաջ։