Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող. Արմեն Աշոտյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին


Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող. Արմեն Աշոտյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին
Սեպտեմբեր 27 00:31 2022

Արմեն Աշոտյանը անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լևոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցի հետքերով՝

 

 

Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։

 

Երեք նախագահների մոտեցումների և գնահատականների միջև առկա տարբերությունները հայտնի և կանխատեսելի էին նաեև մինչև հանդիպումը, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։

 

 

Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։

 

 

 

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։

 

Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումներն ու ակնկալիքները որևէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը` թե’ ընթացիկ իրավիճակից ելնելու, թե’ պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։

 

P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել և չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»։



loading...