Մարտունիում 30-ամյա տղան վերամբարձ կռունկով բախվել է բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին և տեղում մահացել


Մարտունիում 30-ամյա տղան վերամբարձ կռունկով բախվել է բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին և տեղում մահացել
Սեպտեմբեր 26 21:51 2022

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:25 –ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արեգ Գրիգորյանն էր:



loading...