Տվյալներ՝ Չարենցավանից․ ՔՊ-ն պարտվում է


Տվյալներ՝ Չարենցավանից․ ՔՊ-ն պարտվում է
Սեպտեմբեր 25 22:22 2022

Կոտայքի մարզի Չարենցավան  խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում այս պահին առաջատարը գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքն է: Գրեթե բոլոր տեղամասերում այս դաշինքի ձայների էական տարբերությամբ առաջ է ՔՊ-ից: Ամենաքիչ ձայներ հավաքել է «Ապրելու երկիրը»: 

Մասնավորապես  թիվ 27/02 տեղամասում Հակոբ Շահգալդյանը հավաքել է 488 ձայն, ՔՊ-ն` 257:

 
 
 

Թիվ 27/09 տեղամասում ևս  ավարտվել է ձայներ հաշվարկը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ`

Ապրելու երկիր-44

 

ՔՊ-313

«Միասնական համայնք»-435

Չարենցավան խոշորացված համայնքի թիվ 27/18 ընտրական տեղամասի նախնական արդյունքներն էլ այսպիսին են։

«Միասնական համայնք»-169 ընտրող, ՔՊ- 148, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է  36 ընտրող: