ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարավել


ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարավել
Սեպտեմբեր 25 15:07 2022

Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատախազության հայտարարությունից։

 


ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձը, ում մոտ առկա չեն «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2022թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթն անցկացվելու է 2022թ. հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 14։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հրաժարական էր տվել նախքան Փաշինյանի օգնական, արդարադատության յոթամսյա փոխնախարար Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի լիազորությունները ստանձնելը։  Հրաժարական էր տվել նաև զինդատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը, մեկ այլ տեղակալ նշանակված Սևակ Հովհաննիսյանը ևս հրաժարաանի դիմում էր ներկայացրել։ Արդյունքում, զինդատախազի մեկ տեղակալը ժամանակավոր պաշտոնակատար է և ունի մեկ տեղակալ։



loading...