Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է


Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է
Սեպտեմբեր 25 13:28 2022

Քրիստոնեական եկեղեցիներն ամեն տարի նշում են Խաչին նվիրված տոները: Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն՝ Վարագա Սուրբ Խաչ անունով:

 
 

Այն տոնում են Խաչվերացից երկու շաբաթ անց` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: