Որեւէ ուղղորդում չի եղել․ Լևոն Խաչատրյան


Որեւէ ուղղորդում չի եղել․ Լևոն Խաչատրյան
Սեպտեմբեր 25 13:16 2022

«Տեսել եմ արդեն այդ հրապարակումը, լկտի սուտ է և իրականության հետ կապ չունի: Իմ տունը ընտրատեղամասից 100 մետր է հեռու,տանից դուրս եմ եկել և ոտքով գնացել ընտրատեղամաս, բնականաբար ճանապարհին բարևել եմ իմ համագյուղացիներին և հարևաններին, որոնց ամեն օր եմ տեսնում»: Armday.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Լևոն Խաչատրյանն, անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, թե ինքը Զառ համայնքում ուղղորդում է ընտրողներին։ 

 

Խաչատրյանը նշեց, որ որեւէ ուղղուդում չի եղել։ «Եթե եղել է թող փաստ ներկայացնեն, կամ որևէ տեսանյութ գոնե: Տանից դուրս եմ եկել գնացել քվեարկել վերադարձել, որը 15 րոպե անգամ չի տևել: Չի կարելի էս կարգի սուտ տարածել, ամոթ է պարզապես»,- ասաց նա։

 

Նշենք, որ  Լևոն Խաչատրյանն առաջադրվել է «Համախմբում» դաշինքի կողմից,վորը ձեւավորվել է ԲՀԿ- ի ու Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատկան այլընտրանք» կուսակցության կողմից։



loading...