Կուտակումներ Ձորակապի ընտրատեղամասի դիմաց․ այնտեղ է նաև թեկնածուն (լուսանկարներ)


Կուտակումներ Ձորակապի ընտրատեղամասի դիմաց․ այնտեղ է նաև թեկնածուն (լուսանկարներ)
Սեպտեմբեր 25 13:14 2022

Հանրապետության 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ ՏԻՄ ընտրություններ անցկավում են նաև Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում։ Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը Շիրակի մարզի Ձորակապ համայնքից ընտրատեղամասի դիմաց մարդկանց կուտակումներ են։ Ընտրատեղամասի դիմաց է գտնվում  նաև «Հայկական երազանք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը։

 
 
 

 

Նշենք, որ 19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։

ՔՊ  ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

Ռեֆորմիստների և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունների միավորումից ձևավորված «Ազգ-համայնք» դաշինքն ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք»  կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։