ՀԳՊԱ ԳՄ ԲԱՐԵԿԱՄ-ԲԱՐԵՐԱՐ ԴՈԿՏՈՐ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԲՈՒՀ
Սեպտեմբերի 22-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում էր բուհի բարեկամ-բարերար դոկտոր Հայկ Սարգսյանը: Ամերիկաբնակ դոկտորը արդեն 3 տարուց ավելի ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տասնյակից ավելի լավագույն ուսանողներին յուրաքանչյուր կիսամյակ տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում, նաև ֆինանսապես աջակցում է բուհի զարգացման տարբեր ծրագրերի:
Այս այցելության ժամանակ դոկտորը իր տիկնոջ' Աննայի հետ շրջեց բուհի արվեստանոցներով և լաբորատորիաներով, ծանոթացավ ընթացիկ նախագծերին և հանդիպեց ուսանողների հետ:
Այս հանդիպմանը ՀԳՊԱ ԳՄ_ի թվով 17 ուսանող ստացավ դոկտոր Հայկ Սարգսյանի ուսման վարձի անվանական կրթաթոշակ:










