Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ․ Շարմազանով


Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ․ Շարմազանով
Սեպտեմբեր 24 17:17 2022
Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։ Ավելին. ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։
Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Մեր բոլոր նախազգուշացումներին,որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնիվ ազատվելու նախագիծ առաջարկելով։

Նիկոլը,խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։

Երբ ասեցինք՝ չի կարելի նման քայլի ցնալ,պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։
Բայց Ադրբեջանը եւ միջանցք ուզեց,եւ ագրեսիա իրականացրեց։

Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։

Նա խաբել է ձեզ։

Հայտարարել է խաղաղության դարաշրջան,բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։
Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։
Ոչինչ։

Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։

Բայց շուտով կլսենք սուպերհայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։

Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։
Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները,չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:

Շատերը կմոռանան, որ պատերազմը բերել է Նիկոլը։

Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։
Եթե դեմ ենք սրան,ուրեմն բոլոր պետական,հոգեւոր ու հասարակական առաջնորդներն ու ինստիտուտները ,ինչպես նաեւ մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար»,-գրել է ընդդիմադիր գործիչը։