Արցախից ջոկատներ չեն ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար․ ՀՀ ՊՆ խոսնակը հերքում է


Արցախից ջոկատներ չեն ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար․ ՀՀ ՊՆ խոսնակը հերքում է
Սեպտեմբեր 24 11:20 2022

Լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար։

Ի պատասխան 1in.am-ի հարցման, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։