ԱՄՆ-ն շարունակում է ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ Բլինքեն


ԱՄՆ-ն շարունակում է ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ Բլինքեն
Սեպտեմբեր 24 13:47 2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպմանը:

 

 

«Երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը:

 

ԱՄՆ-ն շարունակում է կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ», - գրել է Բլինքենը։