Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների պայքարի կոչը


Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների պայքարի կոչը
Սեպտեմբեր 24 13:01 2022

Հարգելի հայրենակիցներ, 

 

Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մերտղաների ազգանվեր գործի շարունակությանխոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզիսեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենքազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։ 

 

Ապազգային, դավաճանական քաղաքականությանարդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույնհարվածներ ստանալ, որոնց հետևանքներնանմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիսհամար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։ 

 

Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենքհաղորդել մեր պայքարին։ Հայաստանիազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից, և դրաառաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրըորպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև: 

 

Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմիցիրականացված վայրագություններն առաջացրել ենմեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներիցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենքանում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզիմիասնական պայքարի արդյունքում հաջողենք։ 

 

Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակիննէ։ 

 

Աստված պահապան մեր հայրենիքին: