Հայաստանը ՀԱՊԿ-ից հստակ քայլեր է ակնկալում իր տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ․ փոխնախարարը՝ Զասին


Հայաստանը ՀԱՊԿ-ից հստակ քայլեր է ակնկալում իր տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ․ փոխնախարարը՝ Զասին
Սեպտեմբեր 23 22:14 2022

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ, Armday.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

 

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։

 

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։