Տավուշի մարզպետարանը՝ Նոյեմբերյանից տարհանում իրականացնելու լուրերի մասին


Տավուշի մարզպետարանը՝ Նոյեմբերյանից տարհանում իրականացնելու լուրերի մասին
Սեպտեմբեր 23 22:01 2022

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

«Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,-նշվում է հաղորդագրության մեջ։