ՀՀ զինված ուժերն աչալուրջ են. ՊՆ խոսնակը՝ Տավուշի և Նախիջևանի սահմանային վիճակի մասին


ՀՀ զինված ուժերն աչալուրջ են. ՊՆ խոսնակը՝ Տավուշի և Նախիջևանի սահմանային վիճակի մասին
Սեպտեմբեր 23 19:52 2022

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել այսօր, թե «սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում՝ Տավուշի հատվածում»:

Մյուս կողմից, ՀՀ իշխանությունները չեն բացառում Ադրբեջանի նոր ռազմական գործողությունները կամ հարձակումը ՀՀ-ի դեմ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանի:

Ավելին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հերթական անգամ զգուշացրել է իր քաղաքացիներին ՀՀ մի շարք մարզեր այցելելու վտանգավորության մասին, այդ թվում՝ Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք, Արարատի մարզի Երասխ գյուղ:

Ըստ այդմ՝ 168.am-ը փորձեց Պաշտպանության նախարարությունից պարզել՝ ինչ իրավիճակ է Տավուշի և նախիջևանյան թևի սահմանային հատվածներում, արդյոք կուտակումներ կա՞ն, ինչին ի պատասխան՝ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց.

«ՀՀ զինված ուժերն աչալուրջ են և ողջ ծավալով աշխատանքներ են իրականացնում իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար»:



loading...