Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է


Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է
Սեպտեմբեր 23 11:05 2022

Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 
 

Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

 

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

 

Հայկական կողմում կորուստներ չկան։