Զոհվածների ծնողներին համոզում են որդիներին չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում.«Իրավունք»


Զոհվածների ծնողներին համոզում են որդիներին չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում.«Իրավունք»
Սեպտեմբեր 23 10:37 2022

«Իրավունք» թերթը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների, անհետ կորածների ու գերիների թիվն անուն առ անուն՝ մինչեւ այսօր դեռեւս հայտնի չէ: Միայն այլեւս անհնար է դարձել թաքցնել, որ զոհերը 300-ից ավելի են: Անկախության օրը հողին հանձնվեց 11 հայորդու դի, երեկ՝ 60, իսկ այսօր հուղարկավորությունները լինելու են ավելի շատ:

«Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն` Հերացու դիահերձարանում մինչեւ այժմ չնույնականացված դիեր կան, իսկ արդեն նույնականացվածների հարազատներին ուժային կառույցներից հորդորում են չհուղարկավորել Եռաբլուր պանթեոնում: Պատճառաբանությունն այն է, թե իբր չեն ցանկանում Եռաբլուրն այդքան մեծանա, եւ համոզում են, որ տղերքին հուղարկավորեն՝ ընտանեկան գերեզմաններում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում