«Ադրբեջանցիք մարդկանց մեսենջերով նման բաներ են ուղարկում». Սամվել Մարտիրոսյան


«Ադրբեջանցիք մարդկանց մեսենջերով նման բաներ են ուղարկում». Սամվել Մարտիրոսյան
Սեպտեմբեր 22 13:53 2022

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրելով. «Նոր ուղարկեցին, որ մարդկանց զգուշացնեմ: (Դուք չտարածեք: Սա օրինակ է, ինչ չտարածելու: Ա՛յ ես ձեր ցավը տանեմ, «Ընկերուհի Աննայի ընկերոջ ընկերուհին» չի կարող լինել վստահելի աղբյուր։ Ախր սենց, ջոգում եք, որ հենց ադրբեջանցիք կարողանում են խուճապ քցել։ (Չեմ ասում, որ էս գրողն ա ադրբեջանցի, հանկարծ տենց շուռ չտաք բառերս: Իրականում, հենց հիմա ադրբեջանցիք մարդկանց մեսենջերով նման բաներ են ուղարկում տարբեր տիպի դիվերսանտների մասին։ Ու օգտվում են հենց նրանից, որ մենք այ սենց փախած բաներ տարածում ենք։ Մի՛ տարածեք «հորոխպոր պաչևնիկի ցապկիի մենեջերի հարսի քրոջ» լուրերը»։