31,6 մլն դրամ Էկոնոմիկայի նախարարությանը՝ սանհանգույցները վերանորոգելու համար


31,6 մլն դրամ Էկոնոմիկայի նախարարությանը՝ սանհանգույցները վերանորոգելու համար
Սեպտեմբեր 22 13:49 2022

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:

 

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության  յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։

 

Սույն որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության  գանձապետական մուտքային հաշվին առկա գումարից 31 664.2 հազ. դրամը ուղղել բյուջե:

 

 

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար: Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:



loading...