Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ


Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական  անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ
Սեպտեմբեր 22 13:29 2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին: 

Ներկայացնելով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հանցավոր գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով և միջազգային ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

 
 
 

ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել Է հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերի, այդ թվում` կին զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումների և այլ ռազմական հանցագործությունների խստագույնս դատապարտման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նշվել է, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ռազմատենչ վարքագիծը հասցեական չդաատապարտելն ու անպատիժ թողնելն ագրեսոր կողմին դարձնում են առավել սանձարձակ՝ ճանապարհ բացելով նոր հանցագործությունների համար:

 
 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը՝ ուղղված Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար բնույթի այլ հարցերի հետ կապված խնդիրներին արձագանքմանը:



loading...