Հրդեհ՝ Խոսրովի անտառում. դեպքի վայր են մեկնել 5 օպերատիվ խումբ, 4 մարտական հաշվարկ, 6 ՓԾ ջոկատ


Հրդեհ՝ Խոսրովի անտառում. դեպքի վայր են մեկնել 5 օպերատիվ խումբ, 4 մարտական հաշվարկ, 6 ՓԾ ջոկատ
Սեպտեմբեր 22 10:47 2022

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։

 
 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։

 
 

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։

 
 

Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը։