Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա մեկ վիրավոր. ՊՆ


Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կա մեկ վիրավոր. ՊՆ
Սեպտեմբեր 21 22:16 2022

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգսյին զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

 

 

Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

 

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:



loading...