Այսպիսի դեպք հետստալինյան շրջանից Հայաստանում երբևէ չի եղել․ Սրա նման բարբարոսություն, սրբապղծություն չի եղել երբեք․ Իրավապաշտպանը՝ «Եռաբլուրում» կատարվածի մասին


Այսպիսի դեպք հետստալինյան շրջանից Հայաստանում երբևէ չի եղել․ Սրա նման բարբարոսություն, սրբապղծություն չի եղել երբեք․ Իրավապաշտպանը՝ «Եռաբլուրում» կատարվածի մասին
Սեպտեմբեր 21 19:57 2022

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների նկատմամբ ոստիկանության գործողությունները, մեղմ ասած, անհարկի, վայրենի էին, 24news.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան, հասարակական գործիչ, Ավետիք Իշխանյանը։

 

Առավոտյան «Եռաբլուր»-ում էին հավաքվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատները, որոշել էին թույլ չտալ իշխանական պաշտոնյաների մուտքը գերեզմաններ։ Ոստիկանները, կարմիրբերտավորներն ուժ էին կիրառել նրանց նկատմամբ և բերման ենթարկել՝ բացելով ճանապարհը։ Սակայն, երբ արդեն իրավիճակը հանդարտվել էր, զինծառայողների հարազատները իշխանական թևի անունից բերված պսակները հանել և տեղափոխել էին հարևանությամբ գտնվող այլ վայր։

 

 

 

synergy-coach.com

AD

Получи профессию лайф-коуч! Старт курса 5 октября.

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ ոստիկաններն ուժ են կիրառել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով․ «Եվ ովքե՞ր էին այդ մարդկանց նկատմամբ վայրենություն անողները. այն բութ դեմքով ջահելները, որոնք որևէ սրբություն չունեն, բացի փողից։ Այդ մարդկանց ուղեղների մեջ փող է լցրել վարչապետ կոչեցյալը։ Եվ հանուն փողի, նրանք ծառայում են հայրենիքը ծախողին և բռնություն են կիրառում հայրենիքի համար զոհվածների հարազատների նկատմամբ։

 

Ավելին ասեմ, այսպիսի դեպք, իմ համոզմամբ, հետստալինյան շրջանից Հայաստանում երբևէ չի եղել։ Սրա նման բարբարոսություն, չեմ վարանի այդ բառն օգտագործել, սրբապղծություն չի եղել երբեք։ Եվ այդ մարդիկ («մարդ» ասել էլ չի ստացվում արդեն), որոնք պատասխանատու են այդ զոհերի համար, գնում են, պղծում են զոհերի հիշատակը, կեղծ դեմքերով, իբր, սգում են զոհերի հիշատակը։

 

Կեղծիքի մեջ ենք ապրում, պիղծ կեղծիքի մեջ», - ընդգծել է Իշխանյանը։

 

 Նա կարծիք է հայտնել, որ այս դեպքը որևէ հետևանք չի ունենալու։

 

«Մենք ունեցանք Սոնա Մնացականյանի վրաերթը, Արմեն Գրիգորյանի մահը, Ապարանի սպանությունները, էլ չեմ ասում պատերազմում հազարավոր զոհերի մասին։ Եվ ի՞նչ, և ոչինչ», - եզրափակել է Ավետիք Իշխանյանը։