Փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը, կան տուժածներ (թարմացված)


Փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը, կան տուժածներ (թարմացված)
Սեպտեմբեր 21 19:01 2022

18։48

«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։
Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

18։21
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։