ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր


ԲՀԿ քաղխորհրդի անդամներն այցելել են Եռաբլուր
Սեպտեմբեր 21 18:48 2022

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների ղեկավարներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշահամալիրում՝ հայրենիքի համար նահատկված զինվորների հիշատակին:

 

 

Ստեղծված բարդ իրավիճակում, ինչպես նշել են ԲՀԿ անդամները, աշխարհասփյուռ հայության միախմբում է անհրաժեշտ, ճիշտ դիվանագիտություն՝ հանուն հայրենիքի շահի։

 

«Պետք է մինչև վերջ ստիպել, որ մեր դիվանագիտությունն աշխատի, լավ չի աշխատել։ Չենք կարողանում մեր բարեկամների, ընկերների հետ ճիշտ պայմանավորվել»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

 

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն էլ մեջբերել է հայտնի բանաձևը՝ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ  լինես պատերազմի։

 

«Դիվանագիտությունն ուժեղ է այն պարագայում, եթե ուժեղ է քո բանակը և քո տնտեսությունը։ Չի կարող դիվանագիտությունն ուժեղ լինել, իսկ բանակը՝ թույլ, և հակառակը»,- նշել է նա։

 

Անկախությունը, ինչպես նշել են ԲՀԿ անդամները, պետք է փայփայել․ արյան գնով ձեռք բերած գերագույն արժեքն այսօր պաշտպանության կարիք ունի։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում



loading...