Տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր նպատակներին. Վանեցյան


Տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր նպատակներին. Վանեցյան
Սեպտեմբեր 21 15:21 2022
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։
 
Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։
 
Այժմ մեր հիմնական մտածումը Հայրենիքի պաշտպանությունն է՝ ագրեսիա և բռնազավթում իրականացրած թշնամուց, և մեր պետական կառուցակարգերը տարերային և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով խարխլած օրվա իշխանություններից։
 
Հետևաբար խոնարհվելով մեր երկրի անկախության համար մղած պայքարում իրենց կյանքը տված նահատակների սուրբ հիշատակի առջև, հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը։
 
Իսկ տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր վերոնշյալ նպատակներին»։