Այսօր Եռաբլուրում ոստիկանները կրկին գերազանցեցին իրենց։ Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր մտնելուն չխանգարելու համար ուժ կիրառելով բերման ենթարկեցին զոհվածների ծնողներին, ովքեր վստահ են, որ իրենց որդիների զոհվելու համար մեղավոր է հենց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ մեծ եռանդով ծնողներին գետնին գցելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով բերման ենթարկվող ոստիկաններն այս տարի հավուր պատշաճի պարգևատրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից: Միայն 2022 թվականին ոստիկանությանը հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը 9 մլրդ 164 մլն դրամ է:










