Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Սեպտեմբեր 20 23:37 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին առաջարկել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։

 

 

Նախագահի առաջարկած դեսպանները հաստատվում են Սենատի կողմից հանրային լսումներով և պետք է համաձայնեցվեն ընդունող երկրի հետ:

 

ՌԴ-ում ԱՄՆ Նախկին դեսպան Ջոն Սալիվանը վերջերս ավարտեց գրեթե երեք տարվա առաքելությունը՝ հիվանդության և կնոջ մահվան պատճառով:

 

 

Թրեյսին կլինի պատմության մեջ առաջին կինը, ով կզբաղեցնի ԱՄՆ դեսպանի պաշտոնը Ռուսաստանում։

 

Նա տիրապետում է ռուսերենին և արդեն աշխատել է Մոսկվայում՝ 2014-2017 թվականներին։ Նա ծառայել է որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ։