Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է․ Պուտին


Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է․ Պուտին
Սեպտեմբեր 20 14:36 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա առթիվ և նշել, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ և ռազմավարական դաշնակիցներ են։

 
 

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինը օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

 

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ և ռազմավարական դաշնակիցներ են։

 

«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է»,- ասել է նա։

 

Պուտինը հավելել է՝ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը շարունակում են «ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»։

 

«Միայն այս տարի ես և Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հանդիպել ենք երեք անգամ»,- ասել է երկրի ղեկավարը։