Գագիկ Ծառուկյանի դուստրը գլխավոր դատախազություն չի հրավիրվել. Իվետա Տոնոյան


Գագիկ Ծառուկյանի դուստրը գլխավոր դատախազություն չի հրավիրվել. Իվետա Տոնոյան
Սեպտեմբեր 19 18:17 2022

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանի  դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, գլխավոր դատախազություն է հրավիրվել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։

«Ռոզա Ծառուկյանը գլխավոր դատախազություն չի հրավիրվել»,- ասաց Տոնոյանը, հորդորելով  ԶԼՄ-ներին զերծ մնալ Ծառուկյան ընտանիքի անունը շահարկելուց:

Ինչ վերաբերում է Ռոզա Ծառուկյանի ամուսնուն դատախազություն հրավիրելուն, Իվետա Տոնոյանը  նշեց, որ Կարապետ Գուլոյանի մասով կարող է պատասխանել վերջինիս փաստաբանը։

 
 
 

 

Նշենք, որ  ըստ «Ազդարար»-ի՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։