Նիկոլայ Պատրուշևն անսպասելի այցով ժամանել է Չինաստան


Նիկոլայ Պատրուշևն անսպասելի այցով ժամանել է Չինաստան
Սեպտեմբեր 19 15:43 2022

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Չինաստան, որտեղ անվտանգության հարցերով երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել:

Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանն ու Չինաստանը ռազմավարական անվտանգության հարցերով Չինաստանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում համաձայնության են եկել իրենց պաշտպանության նախարարությունների միջև հետագա համագործակցության վերաբերյալ:

Բացի այդ, կարևորվել է համատեղ վարժանքների և պարեկային միջոցառումների անցկացումը: