Մեծ պատերազմի շեմին ենք.Ղազինյան


Մեծ պատերազմի շեմին ենք.Ղազինյան
Սեպտեմբեր 19 12:48 2022
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Կրկնեմ ևս մեկ անգամ.
Հարավային կովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, կամ Հայաստանի տարածքում Իրանի և Թուրքիայի միջև պատերազմը:
Թուրքիան և Իրանը ՀՀ սահմանին տեղակայել են 50.000-ական զորամիավորումներ, մեծ պատերազմի շեմին ենք, Ռուսաստանը հիմնական զսպող ուժն է, որ այս պահին կանխում է պատերազմը:
Հակառուսականության քարոզը, ինչն ակնհայտորեն ուղղորդվում և սնուցվում է իշխանության կողմից, այս իրավիճակում հավասարազոր է պատերազմի ու աղետի քարոզին:
Զսպեք ձեր զգացմունքները, մտածեք մեր պետության ու տասնյակ հազարավոր երիտասարդ կյանքերի մասին...»: