34-ամյա պայմանագրային Գոռ Գեւորգյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ. նա երկու երեխա ունի (ֆոտո)


34-ամյա պայմանագրային Գոռ Գեւորգյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ. նա երկու երեխա ունի (ֆոտո)
Սեպտեմբեր 18 23:52 2022

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 34-ամյա Գոռ Գեւորգյանը: NEWS.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանն ասաց, որ հոկտեմբերի 8-ին կլրանար Գոռի 35-ամյակը:

 

Գոռն ամուսնացած էր, ունի երկու երեխա, եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է, իսկ հայրը`ԵԿՄ անդամ է:

 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

 

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

 

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ