Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Վախթանգ Մասումյանը։ Նա 1 տարի 2 ամսվա ծառայող էր։
Վախթանգ Մասումյանը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից էր։ Համագյուղացիները ArmLur.am֊ին պատմեցին, որ սԵպտեմբերի 13֊ին դեմքի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և տեղափոխվել Երևան։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել։
Նշենք, որ Վախթանգ Մասումյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ եղբայր ուներ։
Ավելին՝https://armlur.am/1212697/