ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիիին տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց միջազգային օդանավակայանում:
Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան: Օդանավակայանում Փելոսիին դիմավորել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան դիմաց, Փելոսիին դիմավորելու էին եկել «Սասնա Ծռեր» շարժման անդամները՝ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի դրոշներով:










