Նիկոլ Փաշինյանը կրկնում է 1920-ի աշխարհաքաղաքական սխալները՝ Շառլ Միշելի նման մեկի վրա հույս դնելով. Թաթուլ Հակոբյան


Նիկոլ Փաշինյանը կրկնում է 1920-ի աշխարհաքաղաքական սխալները՝ Շառլ Միշելի նման մեկի վրա հույս դնելով. Թաթուլ Հակոբյան
Սեպտեմբեր 17 17:47 2022

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկնում են 1920-ի սխալները՝ Շառլ Միշելի նման մեկի վրա հույս դնելով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանն ու թիմը կրկնում են աշխարհաքաղաքական այն սխալները, որ թույլ է տվել ՀՀ երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի ՀՅԴ Բյուրո-կառավարությունը՝ 1920-ին:

Հույս դնել Շառլ Միշելի նման մեկի վրա, որ մեր ողբերգության հաշվին իր CV-ին է հարստացնում, մոտ է նրան (անշուշտ, բազմաթիվ տարբերություններով և ժամանակային առումով), ինչ Համո Օհանջանյանը սպասում էր Սևրից ու Վուդրո Վիլսոնից»,– գրել է նա: